-
20.03.2017|
10:06
ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գյումրի էր մեկնել կուսակցական գործերով։ «Դա հանդիպում էր թեկնածուների, կուսակցության մարզային խորհրդի և մեր համակիրների հետ: Ըստ էության՝ մարդկանց հետ, ովքեր հիմա զբաղված են այս նախընտրական պրոցեսում»՝ ասել է ՀՀԿ Շիրակի մարզային նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը:
-
19.03.2017|
18:31
«Ելք» դաշինքը մարտի 19-ին քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում, որին մասնակցում են Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը:
-
19.03.2017|
18:29
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու՝ Ալավերդիում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
-
19.03.2017|
11:37
ՀՎԿ-ն հայտարարում է, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում:
-
19.03.2017|
11:36
ՀՀԿ-ի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները քարոզչական նյութ են՝ ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է նախագահ Տիգրան Մուկուչյանը։
-
19.03.2017|
11:35
Գեղարքունիքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներին դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Նրանք նախ հանդիպեցին վարդենիսցիների, հետո մարտունեցիների և գավառցիների հետ։
-
18.03.2017|
16:38
«Ելք» դաշինքը բուռն ընտրարշավ է իրականացնում թե Սյունիքի մարզում, թե մյուս ընտրատարածքներում՝ ասել է «Ելք» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արթուր Սարդարյանը:
-
18.03.2017|
16:37
«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, ինչի մասին վկայում են նրա վերջին հայտարարությունները՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
18.03.2017|
16:36
Կառավարությունը դեկտեմբերին բոլոր համայնքներին մեթոդաբանություն է ուղարկել, որով համայնքապետերը պետք է համայնքի 5 տարվա զարգացման ծրագիր ներկայացնեն՝ մարտի 18-ին, Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
18.03.2017|
16:23
ՕՐՕ դաշինքը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան Հաց բերող Արթուր Սարգսյանի հարգանքի տուրքի: